Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարությունը հրապարակել է հանրապետության եվրաինտեգրման ռազմավարությունը: Փաստաթղթի համաձայն, երկիրը կշարունակի բարեփոխումները՝ չնայած որոշ եվրոպական երկրների քաղաքական խոչընդոտներին:
Եվրաինտեգրման ռազմավարությունը, նախարարության տվյալներով, դեռեւս ընդգրկում է մինչեւ 2019թ.-ը: Մինչեւ այդ գործողությունների երկու պլան կիրացվի. «Մինչեւ 2015թ. հունիսի խորհրդարանական ընտրությունները եւ դրանցից հետո: Այդ «ճանապարհային քարտեզների» շրջանակներում աշխատանքներ կտարվեն երեք ուղղություններով ՝ քաղաքական բարեփոխումներ, սոցիալ-դեմոկրատական կերպափոխումներ եւ ԵՄ-ի հետ արտաքին ու ներքին կապերի զարգացում»:
Թուրքիան հիմնական շեշտը կդնի հետագա ժողովրդավարացման գործընթացների, նոր սահմանադրության մշակման եւ ընդունման վրա: Տնտեսական ոլորտում, ինչպես եւ նշված է կառավարության ծրագրում, երկիրը կփորձի համաշխահային վարկանիշում ավելի բարձր դիրքեր զբաղեցնել եւ բարձրացնել ժողովրի բարեկեցությունը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ կապերի զարգացմանը, ապա դա հմապարփակ ծրագիր է, որն իր մեջ ներառում է եվրոպական կառույցների, այդ թվում եւ՝ հասարակության հետ փոխգործակցության ամրապնդումը: Նախարարության նպատակը բնակչությանը եվրաինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցության հեռանկարների մասին ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն է, ինչն էլ արդյունքում կձեւավորի քաղաքացիների ադեկվատ վերաբերմունքը ԵՄ-ին միանալու հեռանկարներին: