News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հռոմում, սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը բացվելու է «Արեւելքի առակները. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնելու է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա փոքրամասնությունների կյանքն ու առօրյան:

Ցուցահանդեսում ներկայացվում են Միքելե Բորզոնիի լուսանկարները, ով երկար ժամանակ ճամփորդել է ողջ Մերձավոր Արեւելքով եւ ծանոթացել է այնտեղի գրեթե բոլոր քրիստոնյա փոքրամասնություններին:

L’osservatore Romano թերթի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը ներկայացվել է Վատիկանում Հայաստանի դեսպանության եւ Մշակույթի հարցերով պապական խորհրդի հովանավորությամբ: Այն ներկայումս ցուցադրված է Հռոմի Վիտորիանո համալիրում, սակայն հետագայում ցուցահանդեսը ներկայացվելու է նաեւ Բրյուսելում, Ժնեւում եւ Նյու-Յորքում:

Բորզոնին երեք տարի անցկացրել է քրիստոնեական համայնքներում, ուստի լավ է պատկերացնում, թե ինչ խնդիրների են բախվում քրիստոնյա փոքրամասնությունները Մերձավոր Արեւելքում:

Նշենք, որ «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» անվանումը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ