News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարքի Երեւան այցի ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերը եւ հեռանկարային նախագծերը: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Քլարքի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ Նալբանդյանի՝ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը: Նրա խոսքով՝ անցնող 23 տարում՝ անկախացումից ի վեր, կազմակերպությունը հանրապետությանը աջակցություն է ցուցաբերել տարբեր ուղղություններով:

«Կայացել է կազմակերպության աշխատանքի վերաբերյալ կարծիքների փոխանակում, քննարկվել են գլոբալ խնդիրներ, միջազգային օրակարգը եւ ՄԱԿ-ի դերը: Կողմերը համակարծիք են եղել Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում բռնության անթույլատրելիության հարցում», - նշել է նախարարը:

Իր հերթին Հելեն Քլարքը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի դերը եւ մասնակցությունը ՄԱԿ-ի գործադիր խորհրդի, ՄԱԿ-ի այլ մարմինների եւ կառույցների  աշխատանքում: Քլարքն հատկանշել է Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում:

Հելեն Քլարքը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին աջակցելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զարգանալ այն ճանապարհով, որը կընտրի հանրապետությունը: Այս կապակցությամբ նշվել է Հայաստանի ընտրած ուղղության` տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման կարեւորությունը

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպիսին է տեսնում հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի տարծաշրջանային գրասենյակը Սլովակիայից տեղափոխվել է Թուրքիա, Քլարքը հայտարարել է, որ կազմակերպությունը կհամագործակցի Հայաստանի հետ`իրենց հարմար ձեւաչափում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ