News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկին:

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատանքն անցած ավելի քան երկու տասնամյակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև անձամբ տիկին Հելեն Քլարկի ներդրումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես՝ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանի մշտական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկրի բարօրության: Հելեն Քլարկն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում է՝ հաստատակամորեն օժանդակելու երկրի զարգացմանը: Այդ առաքելության իրականացման և Հայաստան-ՄԱԿ զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման նպատակով տիկին Քլարկը կարևորել է ՀՀ կառավարության հետ Հայաստանի զարգացման գերակայությունների քննարկումը:

ՄԱԶԾ կառավարիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների գործունեությանը Հայաստանի ակտիվ և շահագրգիռ մասնակցության, այդ թվում՝ Կազմակերպության խաղաղապահ գործողություններին մասնակցելու որոշման համար: Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակին Հայաստանի հանգանակության և Սիրիայի ճգնաժամի հետևանքով այդ երկրից Հայաստան տեղափոխված հազարավոր սիրիացիների աջակցության, ՄԱԿ-ի նոր օրակարգի մշակմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության համար, որի մասին ՀՀ Նախագահը հայտարարեց Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտարարել են «Ադրբեջանի հետ լավ գործընկերային հարաբերությունների մասին»
Դրա մասին սոցցանցերում գրել է ծրագրի գործադիր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միխալ Մլինարը...
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ