News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կամիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը` հոկտեմբերի 2-ին, նախատեսում է անհնազանդության ավտոերթ, որի ժամանակ պահանջելու են վարչական իրավախախտումների մասով համաներում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

«Առաջին դեպքը չէ, որ անհնազանդության ավտոերթ ենք կազմակերպում: Առաջինի ժամանակ Արշակունյաց պողոտայում ոստիկանները կանգնեցրին մեզ եւ մեծ խցանում առաջացավ: Այս անգամ էլ թե ինչ ենք անելու, դեռ փակագծերը չենք բացում: Իսկ առհասարակ մենք եկել ենք մի եզրակացության, որ տուգանքների, իրազեկման համակարգերն անկատար են եւ պետք է համաներում կիրառել տուգանված մարդկանց նկատմամբ: վաղվա պահանջն էլ է դա լինելու»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով` համաներման որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ