Ավստրալիայում մարդու վրա շնաձկան հարձակման եւս մեկ ողբերգական դեպք է գրանցվել: Արեւմտյան Ավստրալիա նահանգի Էսպերանսա քաղաքից ոչ հեռու գտնվող Ույալի Բեյ լողափում գիշատիչը հարձակվել է 23-ամյա սերֆինգիստի վրա: Երիտասարդը հարձակման հետեւանքով մնացել է անձեռք եւ ուժեղ վնասել է ոտքը, հայտնում է Daily Mail-ը:
Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները փակել են լողափը, իսկ ձկնորսները մտադիր են օվկիանոս դուրս գալ՝ մարդու վրա հարձակված շնաձկանը գտնելու եւ սպանելու համար: