News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի մոտ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պատճառով վիճել է մի քաղաքացու հետ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վեճն սկսվեց այն բանից հետո, երբ բանակում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը հայտարարեց, որ իր  որդու հետ ծառայած, հետո ոստիկանական համակարգում աշխատանքի անցած մի երիտասարդի հեռացրել են, որովհետեւ նա իրեն որդու մահվան հանգամանքների մասին որոշ տվյալներ էր հայտնել։ Օսիպյանը հերքեց՝  նշելով, որ ոստիկանն իր անձնական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից։

«Ինձ Վովան է պետք, ես միայն Վովայի հետ եմ ուզում խոսել»,- վրդովված ասաց Իրինա Ղազարյանը, փոխոստիկանապետը նրան ուղղեց. «Վովա չի, պարոն Գասպարյան է...Հարգելիս, մենք Ձեզ հարգում ենք, բայց դուք առիթավորվում եք»։

Տիկին Իրինան  պատմեց, որ իր նշած ոստիկանը 2010թ. ծառայել է Հադրութում եւ ականատես է եղել իր որդու սպանությանը:

«Ինքը տեսել է, որ իմ որդուն Հադրութի զորամասում սպանել են, բայց ինձ ասում են, իբր իմ տղայի գլխի մեջ կայծակնային ուռուցք է առաջացել, եւ դրանից է մահացել։ Բայց արդեն չորրորդ տարին է լրանում, ոչ մեկն ինձ չկարողացավ ապացուցել, որ ուռուցք է եղել: Այդ ոստիկանը եկավ, ասեց՝ մորքուր, Ձեր տղային սպանել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանը, ու այդ օրը ոչ միայն Ձեր տղան է սպանվել, այլեւ եւս 9 զինվոր։ Ու դրանից հետո այդ ոստիկանին ազատեցին աշխատանքից»,- պատմեց Իրինա Ղազարյանը։

Տիկին Իրինայի եւ փոխոստիկանապետի «զրույցը» թեժացավ, մահացած զինծառայողի մայրը սկսեց խոսել Վալերի Օսիպյանի՝ դանակահարության գործով հետախուզվող եղբորորդու մասին։

«Ձեր եղբոր տղայի գործով որ վկաներ կային, ի՞նչ արեցիք, մի բան ապացուցեի՞ք, թե՞ քննությունը կոծկում եք: Ես Ձեզ բան չունեմ ասելու, դուք գնացեք ձեր հարցերը, ձեր եղբոր տղայի հարցերը լուծեք, դուք ինձ հետ գործ չունեք»,- փոխոստիկանապետին ասաց Իրինա Ղազարյանը, ինչին Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ինքն էլ շատ բան կարող է ասել տիկին Իրինայի մասին, բայց կլռի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ