News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին ժամը 20:30-ին, Արարատ-Երասխ հատվածի 557 կմ-ի 1-ին պիկետում գտնվող երկաթուղային գծանցում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երեւանից Երասխ ուղեւորվող ուղեւորատար էլեկտրագնացքին: Բախման արդյունքում էլեկտրագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից:

Այս առնչությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Լոկոմոտիվային բրիգադի ուշադրության եւ գրագետ գործողությունների շնորհիվ՝ հնարավոր եղավ խուսափել զոհերից եւ տուժածներից:

Ժամը 2:40-ին վագոնը հետ էր դրվել ռելսերին:

Անհրաժեշտ է նշել, որ ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդը ոչ միայն անտեսել էր այս գծանցում տեղադրված զգուշացնող նշանները, գնացքի զգուշացնող ձայնային ու լուսային ազդակները, այլեւ տեսել է մոտենող էլեկտրագնացքը, որի առաջին վագոնն արդեն գտնվում էր գծանցում: Վարորդի անփութության պատճառով անհնար էր բախումից խուսափել:

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների  պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգույշ: Վարորդների անփութության եւ թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:

Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջեւ, քանի որ դա կարող է ծանր հետեւանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները եւ հաշված քայլերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ