News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իջեւանում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընթացող խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ ոչ իշխանական քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) իշխանություններին ներկայացրած 12 պահանջներից մի քանիսին եւ դրանց վերաբերյալ կառավարության արձագանքին։ Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակը մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ էր տվել կառավարությանը՝ իրենց 12 պահանջներին պատասխանելու համար։

Կուտակային կենսաթոշակների մասով Մելքումյանն ասաց, որ թեեւ կառավարությունը պնդում է, որ այդ խնդիրը լուծվել է Սահմանադրական դատարանում, սակայն խնդիրն իրականում լուծված չէ։ Երկրորդը վարկային տոկոսադրույքների իջեցման պահանջն էր։

«Հնարավո՞ր է 16-24 տոկոսով վարկ վերցնել եւ բիզնես անել։ Դուք տեսել ե՞ք՝ բիզնեսի շահութաբերությունն ինչքան ա։ Ժողովրդի մի մեծ հատված վարկային տոկոսադրույքների տակ է, եւ վերջը չի երեւում։ Մարդիկ մի բանկից վարկը վերցնում են, մյուսն են փակում, ու այդպես շարունակ»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Մյուս խնդիրը հարկային բեռի թեթեւացումն է։ Ըստ պատգամավորի, թեւ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ է եղել հարկային բեռը թեթեւացնելու, փոքր բիզնեսը որպես հարկատու չդիտարկելու մասին, սակայն դրանք չեն ընդունվել, քանի որ «իշխանությունը մի բան է ասում, մեկ այլ բան անում»։

Պատգամավորը նշեց, որ 2004թ. մարդահամարով Իջեւանում 21 հազար մարդ է հաշվառված, մինչդեռ այսօր այնտեղ բնակվողների թիվը շատ ավելի փոքր է։

«Իջեւանը Խորհրդային Միության գորգագործության կենտրոն է եղել, հայ գորգը եղել է հայտնի բրենդ, Իջեւանը եղել է փայտամշակման կոմբինատ, որտեղ ե՞ն դրանք հիմա»,- հարցրեց պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանը կրկին պետք է դառնա արդյունաբերական երկիր, ինչի նպատակով էլ իր վերջին օրենսդրական նախաձեռնությունը եղել է Արդյունաբերական քաղաքականության մասին մայր օրենքի ընդունումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ