News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել Անտոնիս Սամարասի կառավարությանը. «կողմ» է քվեարկել իշխող աջակենտրոն «Նոր ժողովրդավարութուն» կուսակցության եւ ձախակենտրոն ՊԱՍՕԿ կուսակցության 155 պատգամավոր, «դեմ»՝  ընդդիմության 131 պատգամավոր:

Քվեարկության արդյունքները սպասելի էին, կառավարությունը նույնիսկ մեկ ձայն ավելի է ստացել:

Սա մեկ տարվա ընթացքում խորհրդարանում կառավարության նկատմամբ արտահայտված վստահության երկրորդ քվեարկությունն է: 2013 թ. նոյեմբերի 11-ին քվեարկությունը տեղի էր ունեցել ընդդիմության պահանջով, սակայն նրան չէր հաջողվել հրաժարականի դրդել Սամարասի կառավարությունը: Պատրվակը նոյեմբերի 7-ի գիշերը ERT պետական ռադիոյի եւ հեռուստատեսության շենք ոստիկանության ներխուժումն էր: Հունիսին այն վերացնելը դարձավ եռակուսակցական դաշինքի փլուզման պատճառ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս անգամ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ վարչապետ Սամարասը եւ ձախակենտրոն ՊԱՍՕԿ-ի անդամ փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը իրենք են բարձրացրել վստահության հարցը՝ քաղաքական կայունություն, քաղաքականության ռազմավարական ուղղվածությունը ցուցաբերելու եւ քաղաքական անորոշությանը վերջ դնելու նպատակով:   Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթած ընդդիմությունը, Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, պահանջում է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ