News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դաստարանում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատական նիստին մեղադրյալ Արթուր Զադոյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Թաթուլ Պողոսյանին։

«Նախորդ դատական նիստին խախտվել են քրեական դատավարության այնպիսի նորմեր, որոնք, մասնավորապես, սահմանում են դատաքննության կարգը։ Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով դատավորը կանխակալ վերաբերմունք ունի կողմերից մեկի նկատմամբ, եւ իր պարտականությունները կողմերի նկատմամբ անկողմնակալ չի իրականացնում։ Ելնելով նրանից, որ նախորդ դատական նիստին տուժող կողմը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի եւ, մասնավորապես, ամբաստանյալի նկատմամբ, որը դրսեւորվել է նրա նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, վկայի հարցաքննությանը միջամտելով, վկային ուղղորդելով եւ նրա փոխարեն հարցերին պատասխանելով, ինչպես նաեւ վիրավորելով անգամ վկային։ Այս հանգամանքները դատարանի կողմից պատշաճ արձագանք չեն ստացել, որի արդյունքում խախտվել է քրեադատավարական կարգը, այս ամենից ելնելով գտնում ենք, որ դատարանը չի կարող շարունակել գործի քննությունը եւ բացարկի միջնորդություն ենք ներկայացնում նախագահող դատավորին»,- միջնորդությունը ներկայացրեց Արթուր Զադոյանի փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դատավորը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, դատարանում կարգ ու կանոն պահպանելու եւ փոխադարձ վիրավորանքները կանխելու ուղղությամբ, ինչը չի արել։

Մեղադրողն ու տուժող Կարո Կարապետյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը առարկեցին միջնորդությանը՝ պնդելով, որ այն պետք է մերժվի։

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ միջնորդությունը մերժում է։

Նշենք, որ այսօր գործով տուժող ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարան չի ներկայացել, սակայն դատարանում ներկա են նրա 10-ից ավելի անվտանգության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ