Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.50-ին, Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհի 10-րդ կմ-ին «ՍԱՏ» մակնիշի տրակտորը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: