News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կայսր Ակիհիտոն հաստատել է նոր նախարարներին, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Կիոդո» ճապոնական գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արդարադատության նոր նախարար է նշանակվել Յոկո Կամիկավան, իսկ էկոնոմիայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար՝ Յոիտի Միաձավան:

64-ամյա Յոիտի Միաձավան Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: Շատ տարիներ աշխատել է ֆինանսաների նախարարությունում:

61-ամյա Յոկա Կամիկավան, ով նույնպես իշխող կուսակցության անդամ է, 2007թ եղել է գենդերային հավասարության հարցերով նախարար: Մինչ այդ նա աշխատել է Միցուբիսի հետազոտական կենտրոնում եւ ավարտել է Հարվարդի համալսարանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին էկոնոմիկայի, տնտեսության եւ արդյունաբերության նախարար Յուկո Օբուտիի հրաժարականին հետեւեց արդարադատության նախարար Միդորի Մանցուսիմայի պաշտոնաթողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ