News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախօրեին 5-րդ հարկի պատշգամբից ցած նետված 61-ամյա կնոջ՝ տիկին Ջուլիետայի արարքը ցնցել է նրա հարեւաններին: Նրանք NEWS.am-ին պատմեցին, որ զարմացած են, թե ինչպես կարող էր նման հավասարակշռված կինն ինքնասպան լինել:

«Հարվածի ձայնը լսվել է ամբողջ թաղամասում: Ինչքանով տեղյակ ենք, պատուհանի մոտ աթոռ էր դրել, բարձրացել ու նետվել, բայց հավատներս չի գալիս, որ Ջուլիետան կարող էր ինքնասպան լիներ: Շատ լավ, հավասարակշռված կին էր, լավ ընտանիք ուներ»,-պատմեցին հարևանները՝ նշելով, որ կինն ապրում էր որդու ընտանիքի հետ:

Հարեւանների խոսքով՝ 61-ամյա կինը առողջական խնդիրներ ուներ, երկար ժամանակ բուժում էր ստացել Երեւանում. «Կարծեմ ասթմա ուներ, բայց ինչքանով տեղյակ ենք, բուժվել էր: Թե հիմա հիվանդության պատճառով էր էդ քայլին գնացել, թե դժբախտ պատահականության հետեւանք էր, չենք կարող հստակ ասել, բայց որ նրա մահը շոկի մեջ գցեց բոլորիս, էդ հաստատ ա: Լավ տղա ու հարս ուներ, սոցիալապես էլ բարվոք վիճակում էին, ինքը թոշակառու էր, տղան էլ աշխատում է»,-ասացին հարևանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 225 շենքի 5-րդ հարկի պատշգամբից ցած է նետվել 61-ամյա մի կին: Նա, նախանական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ