News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, նոյեմբերի 12-ին, ԼՂՀ ԶՈՒ ռազմական ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ օդային տարածքում եւ ընկել հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին դեռեւս հնարավոր չէ մոտենալ այդ տարածքին:

Մովսես Հակոբյանը նշեց, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խոցված ուղղաթիռի անձնակազմին այդ տարածքից դուրս բերելուն օժանդակելու հարցով, Կարմիր խաչը պատասխանել է որ զբաղվում է այդ խնդրով:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր էր կանխել այդ ողբերգությունը, Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն պետք է հաշվի առնել, թե ով է մեր հակառակորդը: Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն եւ պատասխանատվություն, ապա այդ քայլին չէր դիմի, քանի որ ուղղաթիռը մասնակցել է ուսումնամարզական զորավարժության»:

Նա նաեւ հայտնեց, որ միջազգային կազմակերպություններն ու մեր գերատեսչություններն արդեն համապատասխան արձագանքել են կատարվածին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ