News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2013թ. հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում պատմել է Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը։

Վկան պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերից առաջ, երբ Սադղի գյոլից մեքենայով վերադարձել են Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը և վարորդը՝ Արագածը:

Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե որպես ով էր Զարզանդը հրավիրված Սադղի գյոլ, վկան պատասխանեց, որ իրեն Սուրիկ Խաչատրյանի վարորդն է հրավիրել:

«Մամուլում տարածում են, թե ես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն եմ, ով ասում է, գլուխը պատովն է տալիս, ես 2000թ. Սուրիկ խաչատրյանին, Տրդատին ու Տիգրանին եմ մարզել, 2005-ից մարզպետի օգնական եմ աշխատել, ինչպես հիմա»,- ասաց Զարզանդ Նիկողոսյանը։

Հայկ Ալումյանի հարցին, թե ում նկատի ուներ Զարզանդը խոհանոցում արված ձայնագրությունում, երբ Սուրիկ Խաչատրյանի կնոջը՝ Լորետա Բարսեղյանին կատարվածի մասին պատմելիս ասում էչ. «էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին», Զարզանդը պատասխանեց, որ փորձագետը սխալ է վերծանել ձայնագրությունը. ինքն ասել է՝ «խփինք-մփինք», մեքենայում միայն ինքն է խփել: 

«Դա իմ խոսակցականն է, ես հոգնակիով եմ խոսում»,- ասաց վկան։

Հայկ Ալումյանը նաև հետաքրքվեց, թե ինչպես է ստացվել, որ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասում նստած են եղել Սուրիկ Խաչատրյանն ու Ավետիք Բուդաղյանը, իսկ դիմացի նստատեղին՝ Զարզանդը, բայց նրան հաջողվել է շրջվել և երկու անգամ հարվածել Ավետիքին, վկան պատասխանեց, որ դա ավելի շուտ հարված չի եղել, այլ «մի թեթև հրել է»:

Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դիտել տեսաձայնագրությունները եւ լսել վկայի տեսակետը կոնկրետ կադրերի վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց, Զարզանդ Նիկողոսյանը կշարունակի դատարանում վկայություն տալ դեկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
Ամենաշատ