Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին «լկտիության» եւ չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ:
Մեղադրանքները հնչել են Անկարայում գործածարների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա այցից հետո:
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք դեմ ենք լկտիությանը եւ անվերջանալի պահանջներին»,-ասել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Defense news-ը:
Էրդողանը Վաշինգթոնին մեղադրում է Թուրքիայի վրա ճնշումների համար, որոնց նպատակն է պարտադրել, որ Թուրքիան օգնություն ցուցաբերի սիրիական Քոբանի քաղաքին, որը գտնվում է թուրք-սիրական սահմանին շատ մոտ:
Բաց այդ, ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմակայանն իր ավիացիայի համար, որը հարձակվում է «Իսլամական պետության» վրա:
Էրդողանի խոսքը ցույց է տալիս Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության աստիճանը, գրում է Defense news-ը: Հեղինակի կարծիքով՝ այդ լարվածության մեջ դեր է ունեցել այն, որ նախորդ ամիս Բայդենը իրեն թույլ ր տվել դիպչել անձնապես Էրդողնաին՝ ենթադրելով, որ Թուրքիայի նախագահի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին աջակցությունը նպաստում է «ԻՊ»-ի զինված խմբավորումների ուժեղացմանը: