News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 27-ին ուժի մեջ է թողել ծնունդով Ադրբեջանից Օրհան Զեյնալովի դատավճիռը, ով 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել մոսկվացուն սպանելու համար, ինչը 2013 թվականին Արեւմտյան Բիլյուլեւոյում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսպիսով մեղադրական վճիռն ուժի մեջ է մտել:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանը Զեյնալովին մեղավոր էր ճանաչել խուլիգանական դրդապատճառով սպանություն կատարելու մեջ՝ ադրբեջանցուն դատապարտելով 17 տարվա ազատազրկման եւ 3 մլն ռուբլի առգրավել՝ զոհվածի հոր օգտին:

2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը վիճաբանություն էր սկսել Շչերբակովի հետ, հարձակվել նրա վրա եւ դանակի մի քանի հարված հասցրել: Հետաքննության փուլում մեղադրյալն առաջ էր քաշել ինքնապաշտպանության վարկածը, բայց հետո ամբողջությամբ հերքել էր իր առնչությունը միջադեպին:

Սպանությունը նախ հանգեցրել էր Արեւմտյան Բիրյուլեւոյում «ժողովրդական հավաքի», իսկ հետո՝ զանգվածային անկարգությունների: Բնակիչներն իշխանություններից պահանջում էին լուծել մայրաքաղաքի հարավում բնակվող միգրանտների խնդիրը եւ փակել ոչ հեռու գտնվող բանջարեղենի բազան: Արդյունքում, շուրջ 400 մարդ էր ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ