News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը արգելել է Ղրիմ արտահանել  ավելի քան 200 անուն ապրանք՝ սովորական կրակվառիչից մինչեւ նավեր, լողացող սարքեր «օդանավեր եւ տիեզերանավեր, ինչպես նաեւ դրանց պահեստամասեր»: Ամբողջական ցանկը ներառված է Ղրիմի նկատմամբ նոր պատժամիջոցների փաստաթղթում, որը համաձայնեցվել է դեկտեմբերի 18-ին եւ հրապարակվել ԵՄ պաշտոնական ամսագրում:

Այդ ապրանքները պայմանականորեն բաժանվել են 8 կատեգորիաների, բայց ըստ էության, արգելվում է թերակղզի արտահանել ցանկացած արդյունաբերական արտադրանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ԵՄ-ն արգելել է իր ընկերություններին զբոսաշրջային ծառայություններ մատուցել Ղրիմի տարածքում, իսկ եվրոպական ընկերությունների զբոսանավերն այլեւս իրավունք չունեն մտնել 7 նավահանգիստներ՝ Սեւաստոպոլ, Կերչ, Յալթա, Ֆեոդոսիա, Եվպատորիա, Չերնոմորսկ եւ Քաշիմ-Բուրուն:

Եվրոպական ընկերություններն այսուհետեւ չեն կարող տեխնոլոգիաներ ու սարքավորումներ մատակարարել տրանսպորտի, հեռախաղորդակցության, էներգետիկայի, հետախուզության եւ ածխաջրածինների եւ հանքանյութերի համար, ինչպես նաեւ աջակցել կամ միջնորդական ծառայություններ մատուցել այդ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի...
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների...
Մոլդովայում որոշել են ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողին
Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին...
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակացության գաղափարը ավելի մեծ տարածում է ստանում երկրի քաղաքացիների շրջանում. ՀԿ ղեկավար
ԵՄ-ին անդամակցության գաղափարը տարածում է ստանում քաղաքացիների շրջանում...
ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, ժողովրդավարությունը թերի չի լինում. Հովհաննես Ազոյան
Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի…
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Ամենաշատ