News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահը թյուրիմացության մեջ է փորձում դնել Ադրբեջանի հասարակությանը` ներկայացնելով  Եվրոպական խորհրդարանի «Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարություն» բանաձեւը որպես «ԼՂ մասին բանաձեւ»: Այդ մասին հայտարարել է Հայաստան – ԵՄ միջոորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: «Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հերթական սարդրիչ հայտարարությունով` նաեւ հղում կատարելով Եվրոպական խորհրդարանի «Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարություն», որի հակասականության վերաբերյալ Հայաստանի թե օրենսդիր, թե գործադիր մարմինները արտահայտել են իրենց տեսակետը: Ցավոք մեր կանխատեսումները բանաձեւի դրույթների խախաղ գործընթացի դեմ օգտագործելու վերաբերյալ իրականություն են դառնում:»,- նշել է Զոհրաբյանն ու հավելել. «Ադրբեջանի նախագահը թյուրիմացության մեջ է փորձում դնել Ադրբեջանի հասարակությանը` ներկայացնելով  Եվրոպական խորհրդարանի «Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարություն» բանաձեւը որպես «ԼՂ մասին բանաձեւ»: Ելույթում նա բազմիցս վերահաստատում է ԼՂ հակամարության ռազմական կարգավորման սպառնալիքները: Նենգափոխելով բանաձեւի համապատասխան դրույթները` նա հայտարարել է որ բանաձեւը «ԼՂ հակամարտության լուծում է առաջարկում»:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է բանաձեւի մի քանի կարեւոր դրույթներին` որոնց համաձայն նախեւառաջ խստորեն դատապարտվում է ռազմական ուղիով խնդրի լուծման գաղափարը եւ կոչ է անում խուսափել 1994թ. զինադադարի խախտումներից: «Կարեւորվում է անվտանգության երաշխավորումը որպես յուրաքանչյուր լուծման կարեւորագույն դրույթներից մեկը: Ինչ վերաբերվում է ԼՂ հակամարտությամ կարգավորմանը` ապա բանաձեւը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բակացությունների ակտիվացումը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վեց հանդիպումների արդյունքում` 2008թ. Մոսկովյան հռչակագրի հիման վրա: ԵԽ-ն անվերապահորեն սատարում է Մինսկի խմբի գործունեությունը, ինչպես նաեւ Լ’Ակվիլայի հռչակագիրը, որոնց տառին եւ ոգուն հակասող դրույթներ են ներմուծվել բանաձեւ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նաեւ իր զարմանքն է հայտնել այն փաստի առիթով, որ

նախագահ Ալիեւը անտեսում է Ադրբեջանում մարդու իրավունքներին վերաբերող բանաձեւի դրույթները, մասնավորապես բանտում գտնվող երիտասարդ բլոգերների ազատման կոչը եւ մի շարք այլ քննադատական եզրույթներ, բանաձեւն ամբողջովին օգտագործելով ռազմատենչ քարոզչության նպատակով:

«Կոչ եմ անում ԵԽ իմ գործընկերներին խստորեն դատապարտել ԵԽ անունը պատերազմի քարոզչություն իրականացնելու նպատակով օգտագործելու  գործելաոճը, ինչպես նաեւ քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարների շարունակվող սադրանքներին եւ սպառնալիքներին»,- ամփոփել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ