News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Նավթի գների հետագա անկումը կհանգեցնի նավթի թերթաքարային հանքերի ուսումնասիրման եւ արդյունահանման ուղղությամբ ներդրումների կրճատմանը: Այս մասին գրում է Համաշխարհային բանկի «Global Economic Prospects» պարբերականը:

Հոդվածի համաձայն, նավթի ցածր գներն ուժեղ հարված կհասցնեն սեւ ոսկու խոշոր արտահանող երկրներին: Հատկապես դա կազդի թանկարժեք նախագծերի վրա, ինչպիսիք են, օրինակ, նավթի տարբեր հանքավայրերի ուսումնասիրությունն ու շահագործումը:

Սակայն, ըստ պարբերականի, նաեւ դրական կողմ կա: Նավթի գների անկումը բարենպաստ ազդեցություն կունենա զարգացող սպառող-երկրների վրա: Նրանց համար դա կառուցվածքային բարեփոխումների խթան կդառնա:

Հոդվածի հեղինակները կարծում են, որ նավթի գների անկումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախ՝ պատճառը ցածր պահանջարկն է՝ բարձր առաջարկի համեմատ: Եվ երկրորդ՝ նավթի գծանշումների անկումը կապված է նաեւ աշխարհում տիրող աշխարհաքաղաքական լարված իրավիճակի, ՕՊԵԿ-ի երկրների քաղաքականության հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական նպատակներն են հետապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ