News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան դերասան Ջորջ Կլունիի կինը՝ Ամալ Կլունին, զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ աղմկահարույց գործով: Այս թեմային անդրադարձել է բրիտանական «The Telegraph» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց, որի ընթացքում օսմանյան թուրքերը մինչեւ 1.5 մլն հայ սպանեցին, Ջորջ Կլունիի նորաթուխ կինը ներառվել է Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանների խմբի մեջ:

«Հայերը պնդում են, որ Ցեղասպանության հերքումը պետք է հանցագործություն համարվի, ինչպես վեց միլիոն հրեաների Հոլոքոստի հերքումը բազմաթիվ երկրներում քրեորեն պատժելի հանցագործություն է համարվում: Նրանք ասում են, որ Ստրասբուրգի դատարանի դատավորները մի շարք իրավական եւ փաստական սխալներ են թույլ տվել, երբ չեղյալ են համարել Փերինչեքի սկզբնական դատավճիռը»,- գրում է բրիտանական պարբերականը:

Ըստ «The Telegraph»-ի, Ամալ Կլունին աշխատելու է իր ղեկավարի՝ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի հետ միասին: Լոնդոնի փաստաբանական գրասենյակը հաստատել է այս գործում նրանց մասնակցության փաստը:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ Ռոբերթսոնը վերջերս գիրք է հրատարակել՝ «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերի մասին»: Ըստ հեղինակների, հոկտեմբերին հրատարակված գիրքն ապացուցում է, որ 1915-ի սարսափելի իրադարձությունները, անկասկած, մարդկության դեմ հանցագործություն են, որն այսօր հայտնի է որպես ցեղասպանություն:

Բրիտանական թերթն ընդգծում է, որ «The New York Times»-ը եղեռնը նկարագրել է որպես «ամբողջ հայ ժողովրդի ոչնչացման ծրագիր», ինչպես նաեւ նշել, որ Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանությունը, չնայած այն ճանաչում է աշխարհի ավելի քան 20 պետություն:

Ըստ «The Telegraph»-ի, հոլիվուդյան դերասանի հետ պսակադրությունից երկու շաբաթ անց Օքսֆորդում կրթություն ստացած Ամալ Կլունին մեկնել է Աթենք, որպեսզի հունական կառավարությանը խորհրդատվություն տրամադրի, թե ինչպես պետք է վարել Էլգինի մարմարի հետ կապված գործը, որը ցուցադրվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

Պարբերականի համաձայն, Լոնդոնի «Դաունի-սթրիթի պալատից» փաստաբանին կոլեգիային հրավիրել են 2010 թվականին: Նա մասնագիտացած է միջազգային իրավունքի, մմարդու իրավունքների եւ արտահանձնման ոլորտում: Նա տիրապետում է ֆրանսերենին եւ արաբերենին: Փաստաբանը ներկայացրել է «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շահերը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտման համար: Փերինչեքը դիմել է ՄԻԵԴ, եւ 2013 թվականի դեկտեմբերին դատարանը բավարարել է Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, ինչից հետո Հայաստանը դիմել է Եվրադատարան եւ ներկայում հանդես է գալիս որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ներկայացնելու է հայտնի փաստաբանների խումբը՝ Ամալ Ռամզի Կլունիի մասնակցությամբ: «Դողու Փերինչեքը՝ Շվեյցարիայի դեմ» գործով դատական նիստը ՄԻԵԴ-ում կայանալու է 2015 թվականի հունվարի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ