News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հունվարի 28-ի դատական նիստի ժամանակ կարեւոր խնդիր է լինելու պարզել, արդյո՞ք Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ շվեյցարական հակառասիստական դրույթի կիրառումն ազատ արտահայտման իրավունքի խախտում է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան՝ հավելելով, որ մինչ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ հարցը չափազանց կարեւոր է:

Ըստ «Nouvelles d'Arménie» պարբերականի, ասոցիացիայի հայտարարությունում նշվում է, որ նախկինում Եվրոպական դատարանը հստակ կերպով մատնանշել է, որ մարդկության դեմ հանցագործության հերքումը ռասայական խտրականության եւ ատելության հրահրման վատագույն ձեւերից է («Գարոդին՝ ընդդեմ Ֆրանսիայի»):

«Այս դեպքում, քանի որ «Մեծ եղեռնը» հիմք է հանդիսացել բնորոշելու իրավական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են, նախ, մարդկության դեմ հանցագործությունը եւ, երկրորդ, ցեղասպանությունը, եւ քանի որ գիտական աշխարհում բացարձակ մեծամասնությունն Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որակում է որպես ցեղասպանություն, չի կարելի տանել դրա ժխտումն ու կանխամտածված արդարացումը: Դատապարտելով Փերինչեքին՝ շվեյցարական դատավորները հասկանում էին դրա ակնհայտությունը»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին դատապարտեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Փերինչեքը դիմեց ՄԻԵԴ, եւ 2013 թվականի դեկտեմբերին Եվրադատարանը բավարարեց Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկեց որոշումը, ինչից հետո Հայաստանը դիմեց ՄԻԵԴ-ին եւ ներկայում գործում հանդես է գալիս որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ներկայացնելու է հայտնի փաստաբանների խումբը՝ Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ