News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում չեղյալ են հայտարարվել տասնյակ երկաթուղային  եւ ավիաչվերթներ՝ հյուսիսային եւ արեւմտյան շրջաններում սկսված ձնաբուքի պատճառով:

Եղանակի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է Մանչեսթերի օդանավակայանի աշխատանքը, դիսպետչերները չվերթները տեղափոխում են այլ քաղաքների օդանավակայաններ:

Փակված են Դարեմի եւ Յորքշիրի ճանապարհները: Դադարեցվել է տասնյակ գնացքների երթեւեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի քան 200 դպրոց  է փակվել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Կամբրիայում: Մի շարք մարզերում խափանվել է բջջային կապը:

Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նախազգուշացնում է, որ  ձնաբքին եւ ուժեղ քամուն ենթակա նահանգների թիվը կավելանա: Դրանց ցուցակում կարող է հայտնվել նաեւ Լոնդոնը, որտեղ այսօր զգալի ցրտել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մոտ 36 հազար մարդ է տարհանվել
Ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 1,61 միլիարդ յուան ​​(մոտ 225 միլիոն դոլար)
Կիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածից
Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում   40 աստիճան C-ից բարձր է եղել
Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է...
Անձրև և կարկուտ Գորիսում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը...
Աթենքի իշխանություններն անոմալ շոգի պատճառով հինգ ժամով փակել են Ակրոպոլիսը
Իրավիճակը սրվել է մայրաքաղաքից հյուսիս ընկած հատվածում, երբ սպասք և սննդի բեռնարկղիկներ արտադրող գործարանում բռնկված հրդեհից հետո...
Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը...
Ամենաշատ