News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները Ղրիմում ձերբակալել են Ահմետ Չիյգոզին՝ «Ղրիմի թաթարական ժողովրդի մեջլիս» հասարակական կազմակերպության առաջնորդներից մեկին: Այս մասին տեղեկացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Քննիչները Չիյգոզին կասկածում են 2014 թվականի փետրվարի 26-ին Ղրիմում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով, «Մեջլիս» կազմակերպության ներկայացուցիչների ցույցի ժամանակ անհայտ անձիք իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու եւ բռնություն կիրառելու կոչեր են արել:

«Դրանից հետո անհայտ անձիք ներխուժել են Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադայի շենք, որտեղ վնասել են գույքը՝ ավելի քան 600 հազար ռուբլու չափով նյութական վնաս հասցնելով»,- Մարկինի խոսքեր է մեջբերում Lenta-ն:

Ներկայում պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ