Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուղար Բայրամովը հայտարարել է, թե 2010թ. առաջին կեսին Ադրբեջանի վրա ճգնաժամի ազդեցությունն ավելի զգալի է դարձել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Նրա խոսքով, շատ երկրներում հակաճգնաժամային միջոցներ են ձեռնարկվել, մինչդեռ Ադրբեջանում որեւէ նման բան չի արվել:
Երկրի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, ճգնաժամի արդյունքում երկիրը կորցրել է 12,5 միլիարդ դոլար: 2009թ. ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ի աճը նվազել է 15 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 2,5 անգամ: Բայրամովն ասել է, թե ճգնաժամը շոշափելի վնաս է հասցրել Ադրբեջանին: