News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությունը հիմնականում կրկնում է ԵԱՀԿ արտգործնախարարների՝ Աթենքում արած հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բոլոր այս հայտարարությունների հիմքում մեկ սկզբունք է ընկած. ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի հելսինկյան ակտի դրույթների հիման վրա. դա ուժի չկիրառումն է, պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանին զարմացնում է այն փաստը, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները, խոսելով սահմանին գրանցված միջադեպի մասին, հերթական անգամ հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ «Չեմ կարծում, որ կոնկրետ գնահատականներից խուսափելով՝ կարելի է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Երբ Ադրբեջանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո սադրանք է կազմակերպում Չայլուում, ապա լավագույն աջակցությունը կլիներ ոչ թե անորոշ ձեւակերպումներ տալը, այլ մեղավոր կողմի հանդեպ հստակ դիրքորոշումը»,- ասաց Զոհրաբյանը։

«Եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանի առաջին դեմքերի ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրությունը հստակորեն ձեւակերպի իր դիրքորոշումը»,- հայտարարեց Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ