News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը: Նա այցելել է մի շարք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման վայրեր եւ հանդիպել Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Տիկին Ֆրիցը կառավարում է Եվրոպայի եւ Եվրասիայի 13 երկրներին, այդ թվում` Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ օժանդակության 200 միլիոն դոլար արժողությամբ տարեկան բյուջեն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում տիկին Ֆրիցը կարեւորել է աջակցության երեք համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցությունը տնտեսական զարգացման, ժողովրդավարության (ներառյալ քաղաքացիական հասարակության) եւ կառավարման, ինչպես նաեւ առողջապահական ու սոցիալական բարեփոխումների ոլորտներում: Կողմերը քննարկել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ՀՀ կառավարության մի շարք ընթացիկ մարտահրավերներ ու առաջնահերթություններ, երկրի բարեփոխումների օրակարգը, ինչպես նաեւ բաց երկնքի քաղաքականությանը, հակակոռուպցիոն քայլերին, քաղաքացիական հասարակությանն ու ապակենտրոնացմանն առնչվող հարցեր: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ քննարկվել են Հայաստանի տեսլականը եւ առաջընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացում, ինչպես նաեւ ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ներկայիս առաջնահերթությունները:

Այցի շրջանակներում տիկին Ֆրիցը այցելել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող մի շարք հաստատություններ, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոց եւ Վանաձորի Ինֆոտուն: ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան նաեւ մասնակցել է կլոր սեղան քննարկումների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը եւ հայ-թուրքական միջսահմանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը:

Փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցի այցը նշանավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի երկու տասնամյակների համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանի կառավարության հետ ներկա համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանին ուղղված է բարձրացնելու երկրի տնտեսական մրցունակությունը, նպաստելու քաղաքացիական մասնակցությանը եւ լրատվամիջոցների լայն շրջանակի հասանելիությանը, ընդլայնելու որակյալ առողջապահական եւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը, եւ օգնելու երկրի առավել անապահով քաղաքացիներին հաղթահարել աղքատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ