Կալանավոր Հրաչ Գեւորգյանը փետրվարի 25-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Կալանավորի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ: