![](img/news/25/45/33/default.jpg)
Ուկրաինական զինվորականները սկսում են ծանր սպառազինությունների դուրսբերումը: Այս մասին գրել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը:
«Կատարելով փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունները՝ Ուկրաինան այսօր սկսում է սահմանազատման գծից 100 մմ-անոց հրանոթների դուրսբերումը: Սա ծանր սպառազինությունների դուրսբերման առաջին քայլն է, որն անցկացվելու է բացառապես ԵԱՀԿ-ի դիտարկմամբ եւ հաստատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր շտաբում նշել են, որ «հարձակման փորձի դեպքում ծանր սպառազինությունների դուրսբերման գրաֆիկում շտկումներ կկատարվեն»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական նստավայրում հանդիպում է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների հետ:
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին իր հերթին հաղորդել է սպառազինությունների 80%-ի դուրսբերման մասին: