News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բեռլինյան հիշատակի միջոցառմանը ներկա Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի համար ավելի քան հստակ է՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության իրագործած հայերի տեղահանումն ու սպանդը 20-րդ դարի առաջին ցեսապանությունն էր:

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորն այս կապակցությամբ մամուլին տված մեկնաբանությունում նշում է, որ մեծ տերություններն այն ժամանակ չդադարեցրեցին քրիտոնյա հայերի զանգվածային կոտորածը, ինչն այսօրվա տեսանկյունից հնարավոր կլիներ. «Դրանից հարյուր տարի անց քաղաքականությունը լռելու իրավունք այլեւս չունի»:

Ա. Վայլերը հիշեցնում է, որ Բունդեսթագի Քրիտոնեա-դեմոկրատական միություն-Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցությունը բազմիցս կոչ է արել թուրքական պետությանը՝ թոթափելու այս տխուր ժառանգության բեռը:

«Ցավոք, Թուրքիան մինչ օրս պատրաստ չէ ներողություն խնդրել իր նախնիների արարքների համար: Ես կարծում եմ, որ պատմության այս տխուր էջի մշակումն ու ճանաչումը պետք է 21-րդ դարում ժողովրդավարական ինտեգրացիայի նախապայման լինի: Այն երկրին, ով արդեն երկար տարիներ ԵՄ անդամության է ձգտում, անհապաղ անհրաժեշտ է առերեսվել սեփական անցյալի հետ ու վերագնահատել այն»,-կարծում է գերմանացի պատգամավորը:

Նա միեւնույն ժամանակ հնչեցնում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ իրենց մոտ հաշտեցման գործընթաց սկսելու հույսեր էին արթնացել.

«Այսօր, սակայն, պետք է ափսոսամ, որ կարգավորման գործընթացը,  ցավոք, առաջընթաց չունեցավ: Ես վստահ եմ, որ գործած անարդարության հստակ անվանումը, Թուրքիայի այսօրվա պատասխանատուների կողմից նրա ճանաչումը քաղաքական հաշտեցման լավ նախադրյալ կլինեն: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է պատգամավորը:

Այս եւ մի շարք այլ օրակարգային խնդիրների հրամայականից ելնելով՝ Ա. Վայլերը ծրագրել է Բունդեսթագում հիմնել հայ-գերմանական ֆորում՝ նպատակ ունենալով սերտացնելու հայ-գերմանական հարաբերությունները տարբեր ոլորտներում, խթանելու հասարակությունների միջեւ կապը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինի հայկական համայնքի եւ «Genozid 1915» նախաձեռնության կողմից Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) անցկացվեց հուշ-երեկո, որին մասնակցեցին Բեռլինի պառլամենտի նախագահը, Բունդեսթագի պատգամավորներ, ՀՀ դեսպանատան, համայնքների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված հասարակական, քաղաքական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ