Փետրվարի 26-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 19-ամյա աղջիկ եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է փետրվարի 25-ին, Ավանի ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: