News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետեւանքով երկու հոգու տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց»: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ իրենց մոտ բերել են երկու երիտասարդի դի, նրանք մահացած են եղել մինչեւ հիվանդանոց բերելը: Ըստ երեւույթին՝ նրանք վիրավոր են եղել, այդ պատճառով էլ տեղափոխել են հիվանդանոց, թերեւս ճանապարհին են մահացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քիչ առաջ Նուբարաշեն համայնքում հնչել են կրակոցներ: NEWS.am-ի հետ զրույցում սա հաստատել են ոստիկանությունից՝ նշելով, որ ահազանգ են ստացել եւ այս պահին դեպքի վայր են մեկնել ոստիկանները՝ պարզելու տեղի ունեցածը: Նախնական տեղեկություններով մի քանի հոգի ինքնաձիգերով կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Մեր տեղեկություններով, մեկը մահացել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքն արգելված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է, մյուսի անունը Դերո է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ