Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի համար բարենպաստ ուղղությամբ միջազգային առաջընթաց է տեղի ունեցել։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին։
«Կարծում եմ, վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի համար բարենպաստ ուղղությամբ միջազգային առաջընթաց է տեղի ունեցել։ Նեմցովի վերաբերյալ զեկույցում ամեն բան շատ դրական էր։ Նրան սպանել են, բայց ես կարծում եմ, որ Պուտինին դեռ վաղ է ուրախանալ։ Պուտինն անհանգստացած է, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում Ուկրաինան շատ դաշնակիցներ ունի։ Նրա համար պարզ դարձավ, որ Ուկրաինան միայնակ չէ։ Հենց Ռուսաստանում հայտնվեցին Ուկրաինայի դաշնակիցերը։ Դրա համար համարձակություն էր պետք, եւ Նեմցովը դա անում էր։ Մենք աստիճանաբար մոտենում ենք այն կետին, որից հետո այդ համակարգը անպայման պետք է փլուզվի։ Ռուսաստանի փլուզումը ինքնանպատակ չէ։ Մենք ցանկանում ենք, որ մեզ հանգիստ թողնեն»,- մեջբերում է Սահակաշվիլիի հայտարարությունը «Գրուզիա Օնլայն»-ը։