News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչեւ այսօր դեռ պաշտոնական հրավեր չեմ ստացել Հայաստանի հավաքականից։ Հայկական անձնագիր չունեմ, եւ եթե փաստաթղթերը չհասցնեն պատրաստել, հնարավոր է, որ բաց կթողնեմ այս հավաքը։

Այդ մասին NEWS.am թղթակցի հետ մարտի 12-ին կայացած զրույցում ասաց ֆրանսիական «Մարսելի» 21-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը, ով առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի հավաքին։

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  նվեր է պատրաստել բոլոր ֆուտբոլասերի համար:  

 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած          հաճախորդները կստանան Չեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:    Մանրամասներին ծանոթացեք այստեղ :

«Մեծ սիրով ընդունեցի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ 2012-ին, երբ եղավ առաջին հրավերը, ես չընդունեցի, քանի որ դեռ շատ երիտասարդ էի ու անփորձ: Դա չէր նշանակում, որ չեմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում: Իմ և ընտանիքիս համար մեծ պատիվ է, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում: Ծնողներս ծնվել են Ֆրանսիայում, իսկ նախնիներս Հայաստանից են: Ցավոք, հայերեն չգիտեմ: Հայաստանի մասին եւս շատ բան չգիտեմ, բայց սա լավ առիթ է ավելի լավ ճանաչել երկիրը: Հայաստանում բնակվող բարեկամներ չունեմ: Հայ ազգականներ ունեմ ԱՄՆ-ում:

Դեռ պարզ չէ, թե երբ եմ ժամանելու Երեւան: Մինչեւ այսօր դեռ պաշտոնական հրավեր չեմ ստացել, քանի որ փաստաթղթային խնդիրներ կան: Հայկական անձնագիր չունեմ: Ինձ հետ կապ են հաստատում Ալբերտ Ասլանյանի միջոցով: Եթե փաստաթղթերը չհասցնեն պատրաստել, հնարավոր է, որ բաց կթողնեմ այս հավաքը: Այդ դեպքում կգամ հաջորդ հավաքին»,- զրույցում ասաց Գաել Անդոնյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու ալբանացիների հետ։

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ