News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում ավարտվեց Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Երեկ երեկոյան էլ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ շարունակելու, ինչպես ինքն էր նախօրեին հայտարարել, Հայաստանի «եվրոպական շաբաթը»: Նա այնտեղ մասնակցելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Վերջին երեք օրերին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ Երեւանում, ինչպես՝ հայ, այնպես էլ՝ եվրոպացի պաշտոնյաների կողմից այնքան հայտարարություններ հնչեցին, որքան, թերեւս, չէին հնչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում:

Իհարկե, այդ հայտարարություններն առայժմ շարունակում են ավելի շատ հռչակագրային բնույթ կրել, սակայն, դրանով հանդերձ, տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետեւ չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը:

Մյուս կողմից, սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձեւով ԵՏՄ-ից Հայաստանը «պոկելու» հնարավորությունը: Ու եթե վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները դիտարկենք այս համատեքստում, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկուսացումը որոշակիորեն այլ՝ մինչ այժմ գրեթե չքննարկված երանգ կարող է ստանալ:

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը՝ դեռեւս քառյակ-եռյակ ձեւաչափով, զգալի դերակատարում ունեցան սեպտեմբերի 3-ի որոշման կայացման հարցում: Ոչ միայն ու ոչ այնքան Մաքսային միությանն անդամակցության աջակցությամբ ու անշրջելիության մասին քարոզով, որքան ռուսական մահակի գործառույթով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մոսկվայի աջակցությամբ իշխանափոխություն իրականացնելու իրական սպառնալիքով:

Հիմա ԲՀԿ-ն ու, որպես դրա հետեւանք՝ ընդդիմության ռուսական բեւեռը, ըստ էության, կազմաքանդված է: Այսինքն՝ եթե թեկուզ տեսականորեն ընդունենք, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի Եվրոպա, գոնե տեսանելի ապագայում դրա նկատմամբ ներքին դիմադրություն չի առաջանա:

Իսկ որ Սերժ Սարգսյանը նման շրջադարձի ընդունակ է, ցույց է տվել հենց սեպտեմբերի 3-ի որոշումը, երբ 3.5 տարի շարունակ բանակցված ու գովաբանված Ասոցացման համաձայնագիրը մի գիշերվա մեջ փոխարինվեց Մաքսային միությանն անդամակցելու «ցանկությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ