News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում մարտի 26-ի գիշերը դանակահարված երիտասարդը գտնվում է անգիտակից վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Գյումրիի» հիվանդանոցից:

Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր կայուն է: Կրծքավանդակի շրջանում վնասվածքներ ստացած երիտասարդին վիրահատել են: Հիվանդանոցից հայտնեցին, որ երիտասարդի մոտ առկա է  կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, սրտապարկի վնասումով,տրավմատիկ շոկ, աջ ակնակապիճի արյուազեղում, փափուկ հյուսվածքների սալջարդ:

Մեր տեղեկություններով՝ առայժմ հայտնի չէ՝ ով է երիտասարդին դանակահարել, դեպքը եղել է Այգաբաց համայնքում: Ասում են՝ ինչ-որ վիճաբանություն է եղել, ընկերները երիտասարդին տուն են տեղափոխել, այնուհետեւ դիմել են նրա մորը, ով«Շտապօգնության» աշխատակից է, եւ այդ օրը հերթափոխի է: Կինը, տեսնելով որդու վիճակը, անմիջապես նրան տեղափոխել է Գյումրիի հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում մարտի 26-ի գիշերը դանակահարություն է եղել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել էին, որ մարտի 26-ին` ժամը 04:45 -ի սահմաներում, մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ս. Ե.-ն: Դեպքը եղել է Գյումրիի գերեզմանոցի տարածքում,  տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: Կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ