Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը նախագահական ընտրություններում ստացել է 90,39 տոկոս ձայն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովին:
«Քարիմովի օգտին քվեարկել է 17,2 մլն մարդ կամ ընտրություններին մասնակցածների 90,39 տոկոսը»,-հայտարարել է Աբդուսալոմովը:
Նրա խոսքով՝ «Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, դա իրավունք է տալիս Քրաիմովին հայտարարել երկրի նախագահ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուզբեկստանի նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 85 տոկոս: