Հետազոտողները վստահեցնում են, որ կլիմայական եւ մաթեմատիկական մոդելները, որոնք հաշվարկում են բենզինից հատիկավորներից ստացվող էկոլոգիապես մաքուր վառելիքի անցումից օգուտը, ենթադրում են նաեւ սննդամթերքի արտադրության կրճատում:
Գիտնականները պարզել են, որ հացահատիկային կուլտուրաների 20%-ից 50%-ը, որը ծրագրվում է օգտագործել էկոլոգիապես մաքուր վառելիք ստանալու համար, չի լրացվի: Դա կհանգեցնի ոչ միայն հացահատիկի գների զգալի բարձրացման, այլեւ սննդամթերքի արտադրության կրճատմանը:
Ըստ Gazeta-ի, Թիմոթի Սերչինգերի եւ նրա գործընկերների ստացած տվյալների համաձայն, հացահատիկից վառելիք ստանալու գործընթացում արդեն զգալի քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում օդ: Եթե անգամ ենթադրենք, որ հացահատիկի ցանքն ամբողջությամբ կվերականգնվի եւ սննդամթերքի արտադրությունը չի կրճատվի, ապա բենզինից էթանոլի անցման արդյունքը բացասական կլինի:
Հետազոտողները մոդելները մշակողներից պահանջել են անկեղծորեն եւ բացահայտ հասարակությանն ու քաղաքական գործիչներին տեղեկացնել էկոլոգիապես մաքուր վառելիքի անցնելու բոլոր բացասական հետեւանքների մասին: