News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ժորա Վարոսյանը:

Նա նշեց, որ արդեն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը, առաջին ատյանի վճիռը թողնված է անփոփոխ: Առաջիկայում պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել: Վազգեն Խաչիկյանը գտնվում է «Երեւան» ՔԿՀ-ում, իրեն մեղավոր չի ճանաչում:  Փաստաբանից տեղեկացանք, որ իր պաշտպանյալի հետ չեն քննարկել նախագահին ներման խնդրագիր ներկայացնելու հարցը:

Ինչ վերաբերում է Խաչիկյանի դեմ քաղցհայցին, Ժորա Վարոսյանն ասաց, որ այդ հարցը առաջին ատյանը չի քննել եւ այդպես վճիռ է կայացրել, Վերաքննիչը կամայականորեն այն թողել է անփոփոխ: «Եթե գոնե դատարանը քիչ թե շատ օբյկետիվ որոշում կայացնի, հստակեցնի այդ հարցը, մենք կմտածենք փոխհատուցման մասին: 200մլն դրամի չափով հայց կա համապարտության կարգով, 13 հոգու վրա է բաշխվում, իսկ առաջին ատյանը եւս 29մլն դրամ էլ դրել է միայն Խաչիկյանի վրա, ինքը նման գումարներ չունի: Երբ հստակեցնեն, կմտածենք փոխհատուցման մասին, այս ընթացքում Խաչիկյանը որեւէ գումար չի վերադարձրել պետությանը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ