News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Լոռվա խճուղու սկզբնամասում գտնվող հին գերեզմանատան մոտ, թմրամիջոց պատրաստելու ժամանակ, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Ռոմիկ Մ.-ին եւ 38-ամյա Մանվել Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 0,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որը կիսով չափ լցված է եղել շագանակագույն թափանցիկ հեղուկով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին հատվածում առկա է եղել դեղնավուն հեղուկ, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին հատվածում առկա է եղել դեղին պղտոր հեղուկ, իսկ տարայի պատերին՝ նստվածքներ, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին մասում առկա է եղել պղտոր դեղնավուն հեղուկ, 0,25 լ տարողությամբ «Բժշկական սպիրտ» գրառումով, կիսով չափ լցված պոլիէթիլենային տարա, 7 ներարկիչ, որոնցից 4-ը` 20 մգ, իսկ 3-ը` 10 մգ տարողությամբ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 13 մգ թափանցիկ հեղուկ, «Դիմեդրոլ» տեսակի 6 դեղահաբ, լուցկու 8 տուփ` կողքերը քերված, լուցկու 7 տուփ` չօգտագործված, էմալապատ 2 տարա:

Ռոմիկ Մ.-ն հայտարարել է, որ նշված իրերի մի մասը պատկանում է իրեն, որոնց միջոցով անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց: Մանվել Բ.-ն իր հերթին հայտարարել է, որ իրերի մի մասն էլ պատկանում են իրեն, որոնց միջոցով իր օգտագործման համար պատրաստել է թմրանյութ:

Ռոմիկ Մ.-ն եւ Մանվել Բ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ