News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ապօրինի միգրացիայի հարցերով զբաղվող հանցավոր ցանց են բացահայտել: 80 մարդու կալանավորել են՝ չինացիներին ապօրինի ճանապարհով Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Կանադա եւ ԱՄՆ ուղարկելու կասկածանքով:

Փաստաթղթերը պատրաստել են տուրիստական տարբեր գործակալություններ, որոնք ղեկավարել են ծագումով չինացիներ: Ներգաղթյալներին այլ վայրեր են ուղարկել Բարսելոնայով:

Հանցագործներն իրենց զոհերին գտել են Չինաստանում, առաջարկել ուղարկել ցանկացած երկիր՝ դրա համար գումար պահանջելով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիա մեկնել ցանկացողները պետք է 20 հազար եվրո վճարեին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, արդեն Եվրոպայում ներգաղթյալներին Բարսելոնայի շրջանի տարբեր քաղաքներ են ուղարկել, ինչից հետո նրանցից վերցրել են փաստաթղթերն ու խիստ հսկողության տակ պահել: Կեղծ փաստաթղթերի ձեւակերպումից հետո ներգաղթյալներին նշանակման վերջնական վայրեր են ուղարկել:

Խուզարկության ընթացքում տարբեր պետությունների 170 կեղծ անձնագրեր են հայտնաբերել, Շենգեն համաձայնագրի, Ավստրալիայի, Մալազիայի եւ այլ երկրների կեղծ կնիքներ, տարբեր երկրների արժույթ, բջջային հեռախոսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ