News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկի,  կայացման փաստը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«1. Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկի,  կայացման փաստը։

2. Մեզ համար բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է Ադրբեջանի եւ նրա ճնշման ներքո՝ միջազգային հանրության բացասական, եթե չասենք անհանդուրժողական, վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացող բոլոր ընտրությունների նկատմամբ, քանի որ դա հակասում է Մինսկի Խմբի հիմնադրման մասին ԵԱՀԿ 1992թ. որոշման այն դրույթին, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները համաժողովի կհրավիրվեն նրա նախագահի կողմից որպես շահագրգիռ կողմեր»։

3. Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում այն հանգամանքը, որ այս տարի Մինսկի խմբի համանախագահները նրբացրել են իրենց մոտեցումը ղարաբաղյան վերջին ընտրությունների նկատմամբ՝ ապրիլի 30-ին ընդունած հայտարարության մեջ նշելով, որ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու գործում»։

4. Ինչ վերաբերում է ընտրությունների գնահատականին, ապա դիտորդների ընդհանուր տեսակետի համաձայն դրանք անցել են օրինականության սահմաններում, թեեւ հարկ ենք համարում ընդգծել նաեւ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատական արձագանքների արդարացիությունը։

5. Այս առումով անհրաժեշտ ենք համարում անյպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք ուղղված կլինեն Ղարաբաղում ժողովրդավարության ամրապնդմանը, ընդդիմության համար ազատ մրցակցության եւ հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաեւ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման բացառմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ