News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու վերաբերյալ նման երկարաժամկետ (49 տարի) պայմանագրերի կնքումը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի շահերից՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լիբերալ Կուսակցության նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում կատարվող  փոփոխություններին:

Նա նշեց, որ որեւէ սուվերեն երկրում մեկ այլ երկրի ռազմաբազաների տեղակայումը միշտ վտանգում է այդ երկրի ինքնուրույնությունը: «Ես կարծում եմ, որ որեւէ երկրում ռազմաբազա ոչ մի ստատուսով չպետք է լինի: Դա սուվերենության աստիճանի կորուստ է»,-նկատեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դինամիկ զարգացող տարածաշրջանում դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կընթանան զարգացումները, եւ սեփական երկրի տարածքում հզոր երկրի ռազմաբազա ունենալը կարող է հղի լինել վտանգներով: ՀԱԿ անդամի կարծիքով՝ նման փաստաթղթի ընդունմամբ, այսօրվա իշխանությունները փորձում են երկարացնել իրենց  պաշտոնավարման ժամկետը: «Համաձայնելով երկարացնել ռազմաբազաների տեղակայման ժամկետը՝ ՀՀ իշխանությունները լուծում են կարճաժամկետ խնդիր՝ իրենց աթոռի հարցը: Եւ այդ փաստաթղթի ընդունումը սպասարկում է միայն գործող վարչակարգի շահերը, այլ ոչ թե երկրի ու պետության»,-նշեց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց պաշտոնավարման ժամկետը երկարացնելու համար մինչ այդ այլ գործարքներ են իրականացրել՝ Ռուսաստանին վաճառելով երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները՝ կապը, էներգետիկան եւ այլն: Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ պայմանագրի այն փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը: «Նման համաձայնագիր ստորագրելը միջազգային իրավունքի խախտում է: Սա մի խայծ է, որով Հայաստանի իշխանությունները փորձելու են հասարակությանը ներկայացնել, թե Ռուսաստանը մեր մեջքին է, մեզ տեր կկանգնի հարեւան երկրների հետ հարաբերություններում»,-նշեց Հովհաննիսյանն ու ընդգծեց. «Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակում հայտնվենք, թղթի վրա գրվածը չի աշխատելու»: Ըստ ընդդիմադիր գործչի՝ Հայաստանի ԱԺ-ն առանց մտածելու կվավերացնի այդ պայմանագիրը, նույնը կանի նաեւ Ռուսաստանի պետդուման, քանի որ նախատեսվող փոփոխությունները բացառապես բխում են Ռուսաստանի շահերից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ