News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպան հույս ուներ, որ Թուրքիան աշխարհամասին կօգնի հրաժարվել ռուսական վառելիքից, սակայն Անկարան այլ պլաններ ունի, գրում է Foreign Policy-ն։ «Թուրքիայի անիմաստ գազային խաղը», այսպես է վերնագրել ամսագիրը իր հոդվծաը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Գազպրոմը» որոշել է սկսել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունը։

Ինչպես գրում է FP-ն, Անկարայի համբերությունը, հնարավոր է, սպառվում է, քանի որ ԵՄ-ն ձգձգում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, ինչի արդյունքում Եվրոպայի արտաքին քաղաքական առաջնայնությունները պաշտպանելու Թուրքիայի ցանկությունը թուլանում է։

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», ապա այդ նախագիծը կարող է Կրեմլին համարձակություն տալ հարվածի տակ դնել Արեւմուտքի համար ծայրահեղ կարեւոր դաշինքը, որի վրա Եվրոպան աշխատել է տասնամյակներ շարունակ, եւ շուռ տալ էներգետիկայի եւ անվտանգության ոլորտում ողջ եվրասիական լանդշաֆտը, գրում է ամսագիրը։

Այլ կերպ ասած՝ Թուրքիան եվրոպացի էներգիա սպառողների համար միջնորդ կդառնա, եւ դա անհրաժեշտ առանցքային տարր կլինի Եվրոպայում իր էներգետիկ դիրքերը պահպանել ցանկացող Մոսկվայի համար, գրում է Gazeta-ն։

Եվրոպայի հետ Թուրքիայի խաղերը քաղաքականության կտրուկ փոփոխություն չէ, սակայն միաժամանակ դրանք դիսոնանս են առաջ բերում, ասված է հոդվածում։ Ըստ պարբերականի՝ Օսմանյան կայսրության անկումից հետո Անկարան հակված էր դեպի Արեւմուտք եւ աշխարհիկ բարքեր, սակայն 21-րդ դարի սկզբից այդ իրավիճակը սկսեց փոխվել, եւ Թուրքիան սկսեց ավելի սերտ հարաբերություններ հաստատել հարեւան մուսուլմանական պետությունների հետ եւ ձգտել Վաշինգթոնից եւ ՆԱՏՕ-ից անկախ քաղաքականության։ «Թուրքական հոսքը» կարող է համարվել որպես կուլմինացիոն կետ, եւ դա շատ ձեռնտու է Ռուսաստանին, գրում է ամսագիրը եւ հավելում, որ Մոսկվան արդեն 10 տարի է ճանապարհ է փնտրում՝ Եվրոպային ռուսական վառելիքից կախվածության մեջ պահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ