News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատաբժշկական եւ գենետիկական  փորձաքննություներից ակնհայտ է դառնում, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի տղամարդիկ փորձել են դիմադրություն ցույց տալ Վալերի Պերմյակովին, սակայն ամեն ինչ շատ արագ է կատարվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Ավետիսյանների աղջիկը՝ Աիդան, գտնվել է հյուրասենյակում եւ, ըստ էության, չի հասցրել տեղից շարժվել։ Այնուհետեւ հաջորդ սենյակում եղել են Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանները, որոնք  հասցրել են տեղից վեր կենալ։ Սերյոժա Ավետիսյանը դիմադրել է, նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է ինքնաձիգի խզակոթին եւ փողին։ Իսկ Հասմիկ Ավետիսյանի ոտքերը դեպի ներքեւ են ուղղված եղել։ Հաջորդ սենյակում գտնվել են նրանց որդին եւ հարսը՝ Արմեն եւ Արաքսյա Ավետիսյանները, որոնք նույնպես արթնացած են եղել, Արմենը դիմադրել է, սակայն երկուսն էլ մահացու վնասվածքներ են ստացել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով՝ Սերյոժա Ավետիսյանին Պերմյակովը հարվածել է խզակոթով, դա պարզվել է գենետիկական փորձաքննությունից։

«Իսկ Արաքսյա Ավետիսյանը իր մարմնով փորձել է պաշտպանել փոքրիկ Սերյոժային, երեխան նրա գրկում է մնացել։ Պերմյակովը սվին-դանակով հարվածել է երկուսին էլ, քանի որ սվին դանակի վրա արյան խառնուրդ է հայտնաբերվել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ հանցագործության ամբողջական պատկերը  կպարզվի համալիր փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ