News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է եղել, 2-3 տարի է՝ չի անցել փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ վերջին անգամ՝ մոտ 15 օր առաջ, Տեխնիկական անվտանգության եւ հակահրդեհային տեսչությունը 1մլն դրամով տուգանել է ընկերությանը: Վոլոդյա Հովսեփյանը նշեց, որ այժմ նշանակված է տեխնիկական քննություն, որի արդյունքում կպարզվեն դեպքի պատճառները, գազալցակայանի հետագա շահագործման ճակատագիրը: Այժմ ժամանակավորապես այս գազալցակայանի աշխատանքը կդադարեցվի:

Մեր տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է նախկին պատգամավոր, վերջերս ազատ արձակված Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին:

Նշենք, որ սա արդեն այս ամսվա ընթացքում գազալցակայանում պայթյունի երրորդ դեպքն է,  բարեբախատաբար, այս դեպքում գոնե զոհեր չկան: Մայիսին տեղի է ունեցել եւս երկու դեպք, որի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել մի քանի մարդ: Դեպքերից 2-ի մասով գազալցակայանը փորձաքննություն անցած չի եղել, մի դեպքով էլ խնդիրը մեքենայի գազի բալոնի հետ էր կապված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Հրդեհը, նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: Վիրավորներին տեղափոխել են «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ