![](img/news/26/99/01/default.jpg)
Իրանում երիտասարդ նկարչուհուն 12 տարվա եւ 9 ամսվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի անդամների ծաղրանկարները նկարելու համար, որտեղ նրանք պատկերված են կենդանիների տեսքով։
28-ամյա Աթենա Ֆարղադանին ծաղրանկար էր նկարել, որտեղ քվեարկող պատգամավորները պատկերված են եղել կապիկների եւ այլ կենդանիների տեսքով։ Նա այդ կերպ իր բողոքն է հայտնել իշխանությունների կողմից կանանց ծնելիությունը վերահսկելու եւ հակաբեղմնավորիչների որոշ տեսակները արգելելու որոշումն ընդունելու դեմ։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Washington Post-ը, նկարչուհու ընտանիքն ու փաստաբանը բողոքարկելու են վճիռը։