Հայաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Եգիպտոսում իրենց հանգիստն իրականացնող ՀՀ քաղաքացիներին մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում:
ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է.
«Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:
Նշենք, որ վերջին շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են իրականացնում Եգիպտոսի Սինայի թերակղզում: