News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 6-ին Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթեւոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։

Սեղմ ժամկետում ձեռնարկվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախքաննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն շահագործվում է Երեւան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանի կողմից: Վերջինիս հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, սահմանափակվել է վերջինիս ելքը ՀՀ-ից:

06.07.2015թ. ժամը 18.05-ին Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք եւ հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի եւ «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը։

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ կասկածյալի մատնանշած վայրում հայտնաբերվել է «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան, իսկ սրահում՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, եւ 20 փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ